17:55  ,  2 փետրվարի, 2023

«Պումասը» կալանավորված Դանի Ալվեսից պահանջել է 4,5 միլիոն եվրո փոխհատուցում

Մեքսիկական «Պումասը» բռնաբարության մեղադրանքով կալանովարված Դանի Ալվեսից պահանջել է 4,5 միլիոն եվրո փոխհատուցում աշխատանքային պայմանագիրը խախտելու համար, հաղորդում է UOL-ը։

Բրազիլիայի հավաքականի 39-ամյա ֆուտբոլիստը ձերբակալվել էր հունվարի 20-ին։ «Պումասն» անմիջապես խզել էր պայմանագիրը Դանի Ալվեսի հետ։

«Պումասը» հղում է արել աշխատանքային պայմանագրի այն կետին, որով ֆուտբոլիստի նկատմամբ պատժամիջոցներ են նախատեսված «հանրությանը հասանելի սկանդալի, օրենսդրությամբ հանցագործություն համարվող արարքի» համար։

«Սեւիլիայի», «Բարսելոնայի», ՊՍԺ-ի, «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստին սպառնում է 4-12 տարվա ազատազրկում։ Դանի Ալվեսը կալանավորված է Բարսելոնայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս