17:17  ,  2 փետրվարի, 2023

Անչելոտի․ Բոլորիս էլ հեռացնում են, բացառությամբ՝ Գվարդիոլայի

«Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրից տեղափոխված խաղից առաջ Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ֆուտբոլային մարզիչների ճակատագրի մասին։

«Վալենսիայի» իտալացի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն այս շաբաթ հեռացվել է պաշտոնից։

«Այսպիսին է մարզիչների կյանքը։ Բոլորիս էլ հեռացնում են, բացառությամբ՝ Գվարդիոլայի։ Բայց նույնիսկ Պեպին մի օր պաշտոնանկ կանեն, եթե նա շարունակի աշխատանքը։ Այդպես եղել է նաեւ իմ կարիերայում, բայց ես դեռ այստեղ եմ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

«Ռեալ» - «Վալենսիա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 2-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում