14:05  ,  2 փետրվարի, 2023

«Կրեմոնեզեն» կրկնեց «Կալյարիի» նվաճումը

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ռոմային 2:1 հաշվով հաղթելու շնորհիվ «Կրեմոնեզեն» կրկնեց 2004-2005 թվականներին «Կալյարիի» ունեցած նվաճումը՝ ուժեղագույնների լիգա վերադառնալուց հետո հենց առաջին մրցաշրջանում Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հասնելը, հաղորդում է Opta-ն։

«Կրեմոնեզեն» անցած մրցաշրջանում հանդես էր գալիս Բ Սերիայում։

Նախորդ անգամ «Կրեմոնեզեն» Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հասել էր 1986-1987 թվականների մրցաշրջանում եւ պարտվել «Ատալանտային» (0:0, 0:2)։

Իտալիայի գավաթի ընթացիկ խաղարկությունում կիսաեզրափակիչ են դուրս եկել նաեւ «Ինտերն» ու «Ֆիորենտինան»։ Վերջին ուղեգիրը փետրվարի 2-ին կվիճարկեն «Յուվենտուսն» ու «Լացիոն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում