13:34  ,  2 փետրվարի, 2023

Մեսին գերազանցեց Ռոնալդուի ռեկորդը

Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում «Մոնպելիեին» (3:1) խփած գոլի շնորհիվ ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին գերազանցեց Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի («Ալ Նասր») ռեկորդը Եվրոպայի առաջատար հինգ լիգաները ներկայացնող ակումբներում խփած գոլերի քանակով։

Մեսին բոլոր ակումբային մրցաշարերում խփել է 697 գոլ։ «Բարսելոնայում» նա խփել է 672, ՊՍԺ-ում՝ 25։ Այս ցուցանիշին հասնելու համար Մեսիին պահանջվել է 835 խաղ։

Ռոնալդուն 696 գոլ է խփել առաջատար լիգաների ակումբներում․ 145 գոլ՝ «Մանչեսթեր Յունայթեդում», 450 գոլ՝ «Ռեալում», 101 գոլ՝ «Յուվենտուսում»։ Ռոնալդուն 919 խաղում է խփել այդքան գոլ։ Նա 5 գոլ է խփել նաեւ Լիսաբոնի «Սպորտինգում», սակայն Պորտուգալիան չի համարվում Եվրոպայի 5 առաջատար լիգաներից (Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում