12:57  ,  2 փետրվարի, 2023

Նագելսման․ Կանսելուի նորամուտը գերազանց ստացվեց

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը գնահատել է թիմի նորեկ, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխված պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելու նորամուտը իր ղեկավարած թիմում։

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Բավարիան» 4:0 հաշվով պարտության է մատնել «Մայնցին», Կանսելուն դարձել է գոլային փոխանցման հեղինակ։

«Կանսելուի նորամուտը գերազանց ստացվեց, նրա հրաշալի խաղաց, ստեղծագործող էր, խորքից նախաձեռնող էր, գոլային փոխանցումն էլ շատ լավն էր։ Նա մոտ 15 անգամ փորձեց արագացումներով սրություն մտցնել։ Կանսելուն շատ լավ կատարեց առաջադրանքը»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Բավարիան» կես տարվա վարձակալության պայմանագիր է կնքել Կանսելուի հետ։ Ամռանը մյունխենյան ակումբը հնարավորություն կունենա 70 միլիոն եվրոյով գնել նրա տրանսֆերային իրավունքը։

Ընթացիկ մրցաշրջանում Կանսելուն «Մանչեսթեր Սիթիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել էր 26 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս