12:01  ,  2 փետրվարի, 2023

Ռոնալդուն աշխատավարձի 90 տոկոսը ստանում է Սաուդյան Արաբիայի բյուջեից

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձի 90 տոկոսը ֆինանսավորվում է Սաուդյան Արաբիայի պետական բյուջեից, հաղորդում է The Athletic-ը։  Պորտուգալացի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը 200 միլիոն եվրո է։ «Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի թագաժառանգի ակումբն է։

Փետրվարի 5-ին Ռոնալդուն կդառնա 38 տարեկան։ Նա ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր վարձատրությամբ խաղացողն է։ Պայմանագիրը «Ալ Նասրի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Ռոնալդուն «Ալ Նասրում» անցկացրել է երկու հանդիպում, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Նա թիմի ավագն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում