10:50  ,  2 փետրվարի, 2023

Մբապեի մասնակցությունը «Բավարիայի» դեմ հանդիպմանը վտանգված է

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասնակցությունը Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղին վտանգված է, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը, որի տվյալներով ֆրանսիացի հարձակվողը ծնկի վնասվածք է ստացել «Մոնպելիեի» դեմ Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի խաղում։

ՊՍԺ-ն հաղթել էր 3:1 հաշվով, Մբապեն վնասվածքի պատճառով փոխարինվել էր 20-րդ րոպեին։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ՊՍԺ - «Բավարիա» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-ին։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մբապեն մասնակցել է 19 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել է 2 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի 6 խաղում նա դարձել է 7 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում