10:02  ,  2 փետրվարի, 2023

Մոուրինյո․ Վատ խաղացինք եւ թանկ վճարեցինք դրա համար

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Ա Սերիայի հետնապահ «Կրեմոնեզեից» կրած 1:2 հաշվով պարտությունը Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում։

«Շնորհավորում եմ «Կրեմոնեզեին»։ Նրանք երկու մեծ հաղթանակ տարան «Նապոլիի» եւ «Ռոմայի» նկատմամբ։ Տարօրինակ մրցաշար է, որը բարեհաջող է փոքր թիմերի համար։

«Կրեմոնեզեն» արժանիորեն դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Մենք թանկ վճարեցինք ահավոր ցածր մակարդակի առաջին խաղակեսի համար։ Ֆուտբոլում այսպես էլ է պատահում։

Մարզիչի կարգավիճակում հազարից ավելի հանդիպումներից հետո ես նախընտրում եմ լինել օբյեկտիվ եւ ասել, որ մենք վատ խաղացինք եւ թանկ վճարեցինք դրա համար։ Մենք թիմ ենք։ Մեկ մեղավորի փնտրել չեմ ցանկանում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ են դուրս եկել «Ինտերը», «Ֆիորենտինան» ու «Կրեմոնեզեն»։ Վերջին ուղեգիրը փետրվարի 2-ին կվիճարկեն «Յուվենտուսն» ու «Լացիոն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում