09:04  ,  2 փետրվարի, 2023

Ուորեն Զաիր-Էմերին՝ ՊՍԺ-ում գոլ խփած ամենաերիտասարդ խաղացող

Ֆրանսիացի կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերին դարձավ ՊՍԺ-ի պատմության մեջ գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, հաղորդում է փարիզյան ակումբի կայքը։

Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը 3:1 հաշվով պարտության է մատնել «Մոնպելիեին»։ Ուորեն Զաիր-Էմերին գոլ է խփել 16 տարեկան եւ 330 օրականում։

Նախորդ ռեկորդակիրը նիգերիացի հարձակվող Բարտոլոմեու Օգբեչեն էր, որը 2001թ․ նոյեմբերին ՊՍԺ-ում առաջին գոլը խփել է 17 տարեկան, 55 օրականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում