01:54  ,  2 փետրվարի, 2023

«Բարսելոնան» հաղթեց եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրից տեղափոխված խաղում փոխչեմպիոն «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Բետիսի» հետ։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

Կատալոնական թիմից գոլի հեղինակ դարձան բրազիլացի հարձակվող Ռաֆինյան ու լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն վերջնամասում գրավեց սեփական դարպասը։

19 խաղից հետո «Բարսելոնան» 50 միավորով ամրապնդվեց առաջին տեղում եւ արդեն 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Բետիսը» (19 խաղ) 6-րդն է՝ 31 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Բետիս» - «Բարսելոնա»՝ 1:2 (տեսանյութ)

Ժյուլ Կունդե, 85, ինքնագոլ - Ռաֆինյա, 65, Ռոբերտ Լեւանդովսկի, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում