21:58  ,  1 փետրվարի, 2023

Անչելոտի․ Կանխատեսելի էր, որ հունվարին խնդիրներ կունենանք

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է չեմպիոնական մրցավազքը «Բարսելոնայի» հետ։

«Մենք որոշակի սխալներ թույլ ենք տվել, միշտ էլ կարելի է ավելի լավ խաղալ, բայց մենք նույն տեմպով ենք շարժվում, ինչ անցած մրցաշրջանում, պարզապես «Բարսելոնան» է զգալիորեն բարելավել իր խաղը։

Տարբերությունը մեծ չէ, եւ մենք մինչեւ վերջ կպայքարենք տիտղոսների համար բոլոր մրցաշարերում։ Կանխատեսելի էր, որ հունվարին խնդիրներ կունենանք։ Հիմա պետք է վճռորոշ հատվածում լավ հանդես գանք»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

Իսպանիայի առաջնության 18 խաղից հետո «Ռեալը» 42 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 5 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում