20:22  ,  1 փետրվարի, 2023

«Ալաշկերտը» պարտվեց «Ենիսեյին» (տեսանյութ)

Թուրքիայի Բելեկ քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող Երեւանի «Ալաշկերտը» ստուգողական խաղում մրցեց ռուսական «Ենիսեյի» հետ եւ պարտվեց նվազագույն հաշվով՝ գոլը բաց թողնելով 67-րդ րոպեին։

Առաջին ստուգողական խաղում «Ալաշկերտը» 1:2 հաշվով պարտվել էր լեհական «Պոդբեսկիձիե» թիմին։

«Ալաշկերտը» կանցկացնի եւս երեք ստուգողական հանդիպում։

Փետրվարի 5. «Նեֆթչի» (Ուզբեկստան)

Փետրվարի 9. «Զարյա» (Ուկրաինա)

Փետրվարի 13. «Կիզիլ Ժար» (Ղազախստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով