19:17  ,  1 փետրվարի, 2023

Զլատան Իբրահիմովիչը պատրաստ կլինի «Տոտենհեմի» դեմ խաղին

Իտալիայի չեմպիոն «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատրաստ կլինի Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին, որը տեղի կունենա փետրվարի 14-ին, հաղորդում է skysport-ը։

41-ամյա ֆուտբոլիստն անցած տարվա մայիսին էր ենթարկվել ծնկահոդի վիրահատության։

Անցած մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» հետ մասնակցել է 27 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում