18:38  ,  1 փետրվարի, 2023

Անչելոտի․ Բենզեման ու Մոդրիչը լեգենդներ են եւ կարիերան պետք է ավարտեն «Ռեալում»

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հույս է հայտնել, որ մադրիդյան թիմի վետերաններ Քարիմ Բենզեման եւ Լուկա Մոդրիչը չեն տեղափոխվի Սաուդյան Արաբիա։

«Բենզեման ու Մոդրիչը Սաուդյան Արաբիայո՞ւմ։ Ես կարծում եմ՝ երկուսն էլ ակումբի լեգենդներ են եւ պետք է կարիերան ավարտեն «Ռեալում»։ Նրանք պետք է մնան»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ կավարտվեն հունիսին։ Համագործակցությունը երկարաձգելու վերաբերյալ որոշում «Ռեալի» ղեկավարությունը դեռ չունի։

Բենզեմային եւ Մոդրիչին գրավիչ առաջարկներ կարող են անել Սաուդյան Արաբիայի ակումբները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում