16:14  ,  1 փետրվարի, 2023

Արթուր Դավթյանն ու Հարություն Մերդինյանը՝ ԵԱ-ն Երեւանում անցկացնելու մասին

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը եւ աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը  ասուլիսում մեկնաբանել են 2027 թվականին Եվրոպայի առաջնությունը Երեւանում անցկացնելու վերաբերյալ եվրոպական ֆեդերացիայի որոշումը։

Աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյան

«Իսկապես, շատ ուրախ ենք, որ Հայաստանում է անցկացվելու Եվրոպայի առաջնությունը։ Միշտ հայրենիքից դուրս ենք մասմակցում։ 2027-ին կմասնակցենք մեր երկրում։ Առաջին անգամ է լինելու եւ այն բոլորիս համար շատ կարեւոր է։ Գործիքները,  մարզադահլիճը երկար կծառայեն երիտասարդ սերնդին։ Այս ամենը մեր մարզաձեւի զարգացման համար շատ կարեւոր էր»։

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյան

«Մեծ եւ ուրախալի իրադարձություն է: Վստահ եմ, որ կրկնակի պատասխանատվությամբ կմոտենանք Եվրոպայի առաջնությանը։ Չեմ կարող դեռ ոչինչ ասել իմ մասնակցության մասին։ Եթե լինեմ լավ մարզավիճակում, ինձ այդ տարիքում լավ զգամ, վարժություններս կատարեմ այնպես, ինչպես հիմա եմ կարողանում, գուցե՝ մասնակցեմ:

Բոլորս, երիտասարդներն ու պատանիները գիտակցում են, որ Եվրոպայի առաջնությունը գալիս է Հայաստան եւ պետք է մոտենալ ամենայն պատասխանատվությամբ։ Փորձելու ենք լավագույնս հանդես գալ մեր թիմով»։

Հունվարի 28-ին Եվրոպական ֆեդերացիայի նիստի ժամանակ որոշվել է, որ սպորտային մարմնամարզության 2027 թվականի մեծահասակների Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է Հայաստանում՝ Երեւանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս