15:50  ,  1 փետրվարի, 2023

Անտոնիո Կոնտեն կվիրահատվի

Լոնդոնի «Տոտենհեմի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը Անգլիայի առաջնության 22-րդ տուրում։

Անտոնիո Կոնտեն կվիրահատվի՝ լեղապարկի հեռացում, հաղորդում է «Տոտենհեմի» մամուլի ծառայությունը՝ առողջություն մաղթելով մասնագետին, որը որովայնային սուր ցավեր է ունեցել բժշկի դիմելուց առաջ։

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English