15:20  ,  1 փետրվարի, 2023

Էնցո Ֆերնանդեսը «Չելսիի» հետ կնքել է 8,5 տարվա պայմանագիր

Լոնդոնի «Չելսին» հայտարարեց պորտուգալական «Բենֆիկայից» աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տեղափոխության մասին։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2031թ․ հունիս։

«Չելսին» տրանսֆերի համար վճարել է 121 միլիոն եվրո, ինչը ռեկորդային է անգլիական ֆուտբոլի պատմության մեջ։ Գումարի 25 տոկոսը կստանա Ֆերնանդեսի նախորդ ակումբը՝ արգենտինական «Ռիվեր Փլեյթը», որն անցած ամռանը ֆուտբոլիստին «Բենֆիկային» վաճառել էր 14 միլիոն եվրոյով։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆերնանդեսը «Բենֆիկայի» հետ մասնակցել է 29 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել է 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում