14:06  ,  1 փետրվարի, 2023

Ինձագի․ Որոշել եմ Շկրինյարին ժամանակավորապես հեռացնել կազմից

Իտալիայի փոխչեմպիոն եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին պարզաբանել է, թե ինչու է կազմից հեռացրել սլովակ պաշտպան Միլան Շկրինյարին, որի տեղափոխությունը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ տեղի չունեցավ։

27-ամյա ֆուտբոլիստը չէր ընդգրկվել «Ինտերի» հայտացուցակում «Ատալանտայի» դեմ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպմանը։ «Ինտերը» հաղթեց 1:0 հաշվով եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

«Ես որոշել եմ Շկրինյարին ժամանակավորապես հեռացնել կազմից, բայց ոչ մի խնդիր չունենք։ Նա կմնա «Ինտերում» մինչեւ հունիսի 30-ը։ Շկրինյարը պրոֆեսիոնալ է։ Չեմ կասկածում, որ կշարունակի մարզումներին իրեն լիարժեք դրսեւորել։ Հաջորդ հանդիպումներին նրա մասնակցության վերաբերյալ որոշումները կընդունեմ անմիջապես խաղից առաջ»,- Ինձագիի խոսքը մեջբերում է Sportmediaset-ը։

Շկրինյարը համաձայության է հասել ՊՍԺ-ի հետ եւ ամռանն անվճար կմիանա փարիզյան թիմին։ Նա չի երկարաձգի պայմանագիրն «Ինտերի» հետ, որի կազմում հանդես է գալիս 2017 թվականից, 242 խաղում խփել է 11 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս