12:05  ,  1 փետրվարի, 2023

Օլիմպիական խաղերի ավագագույն մասնակիցը մահացել է 107 տարեկանում

1948թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակից, ուրուգվայցի առագաստանավորդ Ֆելիքս Սիենրան մահացել է 107 տարեկանում, հաղորդում է գերմանական Welt-ը։

«Նա պարզապես  խաղաղ քնեց երկուշաբթի։ Հանեց նավապետի թեւկապը եւ հեռացավ նավից»,- գրել է օլիմպիականի դուստրը սոցիալական ցանցերում։

1948թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերում Ֆելիքս Սիենրան գրավել է 6-րդ տեղը։

Այժմ ավագագույն օլիմպիականը գերմանացի Վիլի Բյուզինգն է՝ 101 տարեկան։

1952թ․ Հելսինկիի Օլիմպիական խաղերում նա մասնակցել է ձիասպորտի մրցումներին՝ նվաճելով արծաթե եւ բրոնզե մեդալներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում