11:51  ,  1 փետրվարի, 2023

Տուանզեբեն հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»

25-ամյա անգլիացի պաշտպան Ակսել Տուանզեբեն «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց Չեմպիոնշիփում հանդես եկող «Սթոք Սիթի», հաղորդում են ակումբների կայքերը։ Կողմերը կնքել են կես տարվա վարձակալության պայմանագիր։

Տուանզեբեն «Սթոք Սիթիի» 5-րդ նորեկն է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Տուանզեբեն «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, սակայն ամրապնդվել հիմնական կազմում չի կարողացել։ Նա երեք անգամ վարձակալությամբ տեղափոխվել է «Աստոն Վիլա», մեկ անգամ՝ իտալական «Նապոլի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում