10:22  ,  1 փետրվարի, 2023

«Բավարիայի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

Ավստրիացի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը կնքել են կես տարվա վարձակալության պայմանագիր։ Ամռանը 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու պայման նախատեսված չէ։

Ընթացիկ մրցաշրջանում Զաբիտցերը «Բավարիայի» հետ մասնակցել է 24 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել է 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում