02:05  ,  1 փետրվարի, 2023

«Նյուքասլը» եզրափակիչում է (տեսանյութ)

«Նյուքասլ Յունայթեդը» դուրս եկավ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Անգլիացի Էդի Հաուի գլխավորած թիմը «Սաութհեմփթոնի» դեմ պատասխան խաղում հաղթանակ տարավ 2:1 հաշվով անգլիացի կիսապաշտպան Շոն Լոնգստաֆի դուբլի շնորհիվ։

Առաջին խաղում «Նյուքասլը» մրցակցի խաղադաշտում հաղթել էր 1:0 հաշվով։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը «Նոթինգեմ Ֆորեսթն» ու «Մանչեսթեր Յունայթեդը», որոնք պատասխան խաղը կանցկացնեն փետրվարի 1-ին։

Առաջին խաղում 3:0 հաշվով հաղթել է մանչեսթերյան թիմը։

Անգլիական լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Նյուքասլ Յունայթեդ» - «Սաութհեմփթոն»՝ 2:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:0)

Շոն Լոնգստաֆ, 5, 21 - Չե Ադամս, 29

Հեռացում՝ Բրունո Գիմարայնս («Նյուքասլ»),  82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս