23:22  ,  31 հունվարի, 2023

«Ուրարտու-2»-ը կմեկնի Թուրքիա

«Ուրարտու-2» թիմը արտասահմանյան հավաք կանցկացնի։ Երեւանյան թիիմը փետրվարի 4-ից 17-ը կնախապատրաստվի Թուրքիայի Բելեք քաղաքում։

Ուսումնամարզական հավաքի ընթացքում Իգոր Պադերինի գլխավորած թիմը կանցկացնի 5 ստուգողական հանդիպում։

«Ուրարտու-2»-ը կմրցի ռումինական «Չիկսերեդա», ղրղզական «Աբդիշ-Ատա», նաև ռուսական «Ուրալ-2» և «Սպարտակ Մ-19» թիմերի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով