Ռուսաստանցի գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին առաջին անգամ բարձրացել է երկրորդ տեղ Շախմատի միջազգային ֆեդերացիայի ամենամսյա վարկանիշային աղյուսակում։ Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է։ Չինացի Դին Լիրենը երրորդն է։
Յան Նեպոմնյաշչին ու Դին Լիրենը ապրիլին կվիճարկեն աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը (2736) 17-րդ տեղում է։
Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը (2699) 41-րդն է, Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2686) 51-րդն է։ 50-րդ տեղում է ամերիկահայ Սամուել Սեւյանը (2687):
ՖԻԴԵ, փետրվարի 1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում