19:02  ,  31 հունվարի, 2023

Մատեո Մուժեկը միացավ «Ալաշկերտին»

«Ալաշկերտի» կազմը համալրել է 27-ամյա խորվաթ պաշտպան Մատեո Մուժեկը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Փորձառու կենտրոնական պաշտպանը հանդես է եկել Խորվաթիայի «Գորիցայում», Սլովենիայի «Ռուդար» և «Ռադոմլիե» թիմերում, Կարագանդայի «Շախտյորում», Շոտլանդիայի «Սենթ Միրենում», Տիրասպոլի «Շերիֆում», հունական «Լարիսայում»։ Նրա նախորդ ակումբը ղազախական «Կիզիլ Ժարն» էր։

2019-ին Մուժեկը «Շերիֆի» կազմում դարձել է Մոլդովայի չեմպիոն։

«Նոր առաջնություն, նոր մարտահրավեր: Ուրախ եմ, որ դարձա այս հետաքրքիր նախագծի մի մասնիկը:

Գիտեմ, որ «Ալաշկերտում» ժամանակին հանդես են եկել իմ հայրենակիցներ Դինո Շկվորցը և Մարկո Յորդանը:

Թիմում շատ են որակյալ ֆուտբոլիստները, մթնոլորտն էլ լավն է»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Մուժեկը:

«Ալաշկերտի» նորեկը ներկայացրել է Խորվաթիայի Մ-19, Մ-20 և Մ-21 տարեկանների հավաքականները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում