17:45  ,  31 հունվարի, 2023

Եվրոպայի 4 ակումբ փորձել է ձեռք բերել Արսեն Զախարյանին

Իսպանական «Սելտան» ու «Մալյորկան», պորտուգալական «Պորտուն» եւ հունգարական «Ֆերենցվարոշը» փորձել են այս ամիս ձեռք բերել Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին, հաղորդում է ռուսական Sport-express-ը։

Ակումբները պատրաստ են եղել վճարել հրաժարագինը՝ 15 միլիոն եվրո, սակայն տարբեր պատճառներով տեղափոխությունը տեղի չի ունենա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Արսեն Զախարյանը մրցաշրջանը կավարտի «Դինամոյում»։

Եվրոպայում տրանսֆերային պատուհանը կփակվի հունվարի 31-ին։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Զախարյանը մասնակցել է 16 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում