17:07  ,  31 հունվարի, 2023

«Արսենալի» հարձակվողը տեղափոխվեց «Նորվիչ»

Լոնդոնի «Արսենալի» 19-ամյա հարձակվող Մարկինյոսը տեղափոխվեց «Նորվիչ Սիթի», որի կազմում հանդես կգա վարձակալությամբ մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

«Անգլիական ֆուտբոլը բրազիլականից ինտենսիվ է, բայց ես կձգտեմ հարմարվել եւ օգնել նոր թիմիս։ Երկրպագուները կարող են վստահ լինել, որ ես առավելագույն ջանք կգործադրեմ»,- Մարկինյոսի խոսքը մեջբերում է «Նորվիչի» կայքը։

Այս մրցաշրջանում Մարկինյոսն «Արսենալի» հետ մասնակցել է 5 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

«Նորվիչը» հանդես է գալիս Չեմպիոնշիփում եւ 6-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում