16:30  ,  31 հունվարի, 2023

Կրիստիան Էրիկսենը ծանր վնասվածք է ստացել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը ոտնաթաթի ծանր վնասվածք է ստացել «Ռեդինգի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում։ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 3:1 հաշվով։

30-ամյա ֆուտբոլիստի վերադարձը խաղադաշտ սպասվում է ապրիլին։

Կրիստիան Էրիկսենը «Մանչեսթեր Յունայթեդին» միացել է անցած ամռանը՝ կնքելով երեք տարվա պայմանագիր։ Այս ընթացքում նա մասնակցել է 31 հանդիպամն, խփել է 2 գոլ, կատարել է 9 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում