14:28  ,  31 հունվարի, 2023

Մեսի․ Սա իմ կարիերայի ավարտն է

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին խոսել է կարիերայի ավարտի մասին։

«Կարծում եմ՝ ամենաճիշտ պահին դարձա աշխարհի չեմպիոն։ Սա իմ կարիերայի ավարտն է, մեծ շրջափուլի ավարտն է։ Ես հավաքականի հետ իրականացրի բոլոր երազանքներս։ Անհատական մակարդակում էլ նվաճել եմ հնարավոր ամեն ինչ։ Կարեւոր էր կարիերայում վերջում ունենալ այս ամենը։

Երբ նոր էի սկսում կարիերաս, նույնիսկ չէի էլ պատկերանցում, որ այս ամենը տեղի կունենա։ Ոչ մի ափսոսանք չունեմ, ավելին չէի կարող ակնկալել։ Մենք նվաճեցինք նաեւ Ամերիկայի գավաթն ու աշխարհի գավաթ։ Ոչ մի այլ տիտղոս չի մնացել»,- Մեսիի խոսքը մեջբերում է UrbanaPlay-ը։

Սպասվում է, որ Մեսին կերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, որպեսզի Չեմպիոնների լիգայում գերազանցի 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը՝ 140 գոլ։ Մեսին խփել է 129 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս