12:09  ,  31 հունվարի, 2023

Հակիմ Զիեշը ժամանել է Փարիզ եւ պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ

Լոնդոնի «Չելսիի» եւ Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Հակիմ Զիեշը ժամանել է Փարիզ եւ պայմանագիր կկնքի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։

Սպասվում է, որ կողմերը կկնքեն կես տարվա պայմանագիր, իսկ ամռանը փարիզյան ակումբը հնարավորություն կունենա գնել 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։

Հակիմ Զիեշը 2020թ․ ամռանն է Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել «Չելսի», որի կազմում անցկացրած 98 խաղում խփել է  14 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում