11:33  ,  31 հունվարի, 2023

«Վանի» նորեկները Կոլումբիայից եւ Հասարակածային Գվինեայից

Չարենցավանի «Վանը» ներկայացրել է երկու նորեկների։

23-ամյա կոլումբիացի կենտրոնական պաշտպան Խուան Դանիել Սիֆուենտես Վերգարան «Վանին» է միացել Ուրուգվայի «Ռասինգից», որի հետ նա հաղթել է Երկրորդ դիվիզիոնում և ստացել Պրեմիեր լիգայի ուղեգիր, հաղորդում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։

Մինչ այդ Դանիելը հանդես է եկել Կոլումբիայի «Ամերիկա Դե Կալիում», որի կազմում 2020 թվականին դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն։

«Վանի» մյուս նորեկը 19-ամյա եզրային կիսապաշտպան Ռենտո Բենգոն է, որն իսպանական ֆուտբոլի սան է: Հասարակածային Գվինեան ներկայացնող Ռենատոն հանդես է եկել «Վալյադոլիդի» և «Լա Նուսիայի» Մ-19 թիմերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով