11:04  ,  31 հունվարի, 2023

«Յուվենտուսը» չի շարունակի համագործակցությունը Դի Մարիայի հետ

Թուրինի «Յուվենտուսը» չի երկարաձգի պայմանագիրը աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի հետ, հաղորդում է իտալական Gazzetta dello Sport-ը։

34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Դի Մարիան անցած ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում միացել «Յուվենտուսին» Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից հեռանալուց հետո։

Transfermarkt-ը Դի Մարիայի տրանսֆերային արժեքը գնահատում է10 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Դի Մարիան «Յուվենտուսի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում