09:51  ,  31 հունվարի, 2023

«Չելսին» կվաճառի Ժորժինյոյին եւ Կանտեին

Լոնդոնի «Չելսին» կվաճառի կիսապաշտպաններ, իտալացի Ժորժինյոյին եւ ֆրանսիացի Նգոլո Կանտեին, հաղորդում է SkySports-ը։

31-ամյա Ժորժինյոն կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում»։ Գործարքը սպասվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը՝ հունվարի 31-ին։

31-ամյա Նգոլո Կանտեին ձեռք բերելու ցանկություն ունի փոխչեմպիոն «Լիվերպուլը»։ Ֆրանսիայի հավաքականի խաղացողի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններ չեն եղել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English