«Ալաշկերտի» կազմը համալրել է 25-ամյա աջ պաշտպան Արման Խաչատրյանը, հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նա «Ուրարտուի» սան է, հանդես է եկել «Արարատ-Արմենիայում», «Վանում», «Նորավանքի» կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր, «Ալաշկերտ» է տեղափոխվել «Նոայից»:
«Մարզչական շտաբի և խաղընկերներիս շնորհիվ արդեն հարմարվել եմ «Ալաշկերտում»:
Մեծ մրցակցություն, բարձր նպատակներ. Սա այն է, ինչին ես միշտ ձգտել եմ:
Լավ նախապատրաստական փուլ ենք անցնում, ինչը, վստահ եմ, կդառնա մեր ապագա հաղթանակների հիմքը»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Խաչատրյանը:
«Ալաշկերտի» նորեկը ժամանակին ներկայացրել է Հայաստանի Մ-17 հավաքականը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում