23:27  ,  30 հունվարի, 2023

Մեսի․ Իմ ընտանիքը շատ է տառապել քննադատություններից

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին պատմել է, թե ինչ նշանակություն ունի հաղթանակը 2022թ․ աշխարհի առաջնությունում իր ընտանիքի համար։

«Աշխարհի առաջնության եզրափակիչ սուլիչը նշանակում էր, որ ամեն ինչ ավարտված է։ Իմ ընտանիքի այսքան տարիների տառապանքներն ավարտված են։ Շատ են եղել հիասթափություններ եւ պարտված եզրափակիչներ հավաքականում։ Մենք միշտ մոտ էինք հաղթանակի, բայց չէր ստացվում վերջում։ Շատ քննադատություններ եմ ստացել Արգենտինայում։ Դրանք դուրս էին ֆուտբոլի սահմաններից։

Ես գիտեմ, որ իմ ընտանիքի անդամները շատ ծանր են ընդունել այդ քննադատությունները։ Ամեն ինչ ավարտվեց Ամերիկայի գավաթում եւ աշխարհի առաջնությունում հաղթանակներից հետո»,- Մեսիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Արգենտինայի հավաքականը Մեսիի հետ դարձել էր նաեւ 2014թ․ աշխարհի փոխչեմպիոն։ Մեսին առաջին տիտղոսը հավաքականի հետ նվաճեց 2021-ին Ամերիկայի գավաթի խաղարկությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում