21:25  ,  30 հունվարի, 2023

«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Հարի Մագուայրին

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի պաշտպան Հարի Մագուայրին, հաղորդում է The Daily Mail-ը։

«Ինտերը» փոխարինող է փնտրում սլովակ պաշտպան Միլան Շկրինյարին, որը հաստատել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ համաձայնության հասնելու եւ իտալական ակումբի հետ պայմանագիրը չերկարաձգելու մասին լուրերը։

«Ինտերը» մտադիր է կես տարով վարձակալել Հարի Մագուայրին եւ արդեն դիմել է մանչեսթերյան ակումբին։

29-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է փոխել ակումբը, սակայն այս մրցաշրջանի ավարտից հետո։ Մագուայրի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում