18:16  ,  30 հունվարի, 2023

Սերոբ Գրիգորյանը միացավ «Ալաշկերտին»

«Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի հավաքականի պաշտպան Սերոբ Գրիգորյանը, հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա ձախ պաշտպանը հանդես է եկել ռուսական Պենզայի «Զենիթում», «Կռիլյա Սովետովի» երկրորդ թիմում, այնուհետև տեղափոխվել է Գյումրիի «Շիրակ», 7 մրցաշրջան անցկացրել է «Փյունիկի» կազմում:

Գրիգորյանի նախորդ ակումբը ԲԿՄԱ-ն էր, որի կազմում նա 16 հանդիպման է մասնակցել Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում:

«Ուրախ եմ, որ տեղափոխվել եմ բարձր նպատակներ հետապնդող ակումբ:

ԲԿՄԱ-ում խաղալով լավ մարզավիճակ ձեռք բերեցի և պատրաստ եմ նոր մարտահրավերի:

Մարզչական շտաբը կարողացել է «Ալաշկերտում» բարձր մրցակցությանը զուգահեռ լավ մթնոլորտ ստեղծել, ինչը շատ կարևոր է»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Գրիգորյանը:

Փորձառու ֆուտբոլիստը ներկայացրել է Հայաստանի Մ-17, Մ-19, Մ-21 հավաքականները, 4 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում