17:19  ,  30 հունվարի, 2023

Շոմուրոդովը հեռացավ «Ռոմայից»

Ուզբեկ հարձակվող Էլդոր Շոմուրոդովը հեռացավ «Ռոմայից», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ 27-ամյա ֆուտբոլիստը մինչեւ մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ հանդես կգա իտալական «Սպեցիայում»։

Ընթացիկ մրցաշրջանում Շոմուրոդովը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ մասնակցել է 8 հանդիպման, խփել է 1 գոլ։ Նրա պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Իտալական «Ջենոայից» «Ռոմա» տեղափոխվելուց հետո Շոմուրոդովը մասնակցել է 48 հանդիպման, խփել է 6 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում