15:17  ,  30 հունվարի, 2023

«Ուրարտուն» առաջին մարզումն է անցկացրել Դուբայում (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Ուրարտուն» ժամանել է Դուբայ եւ անցկացրել է առաջին մարզումը։

Մինչեւ փետրվարի 13-ը շարունակվելոի ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ուրարտուն» կանցկացնի 5 ստուգողական հանդիպում։

Մրցակիցները կլինեն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», Մոսկվայի «Լոկոմոտիվը», արաբական «Յունայթեդ», «Գալֆ Յունայթեդ» և «Գրին Հերոնս» ֆուտբոլային ակումբները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով