13:50  ,  30 հունվարի, 2023

Անչելոտի․ Տրանսֆերային շուկան «Ռեալի» համար փակված է

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրում չի ունենա։

«Տրանսֆերային շուկան «Ռեալի» համար փակված է։ Ոչ ոք չի գա, ոչ ոք չի հեռանա։ Այս շաբաթ ոչինչ տեղի չի ունենա»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

Այս ամիս «Ռեալը» ձեռք է բերել բրազիլական «Պալմեյրասի» 16-ամյա հարձակվող Էնդրիկին։ Նա Արքայական թիմին կմիանա 2024թ․ ամռանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում