13:19  ,  30 հունվարի, 2023

Գալտիե․ ՊՍԺ-ն ցանկանում է ուժեղացնել կազմը, բայց կան լուրջ սահմանափակումներ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել կազմը, սակայն խնդիրներ կան։

«Ակումբն աշխատում է, որպեսզի գոնե մեկ համալրում ունենա ձմռանը, բայց կան լուրջ սահմանափակումներ կապված ֆինանսական արդար խաղի հետ։ Մենք ցանկանում ենք ուժեղացնել կազմը, բայց չգիտեմ՝ կստացվի, թե չի ստացվի։

Քանի որ հեռացել է հարձակման ֆուտբոլիստ, պետք է գտնել նույն դիրքի խաղացողի։ Դրանով զբաղվում են ակումբի նախագահն ու մարզական տնօրենը։ Ես զբաղված եմ այլ աշխատանքով»,- Գալտիեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

ՊՍԺ-ի իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան տեղափոխվել է անգլիական «Վուլվերհեմփթոն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում