12:21  ,  30 հունվարի, 2023

Մոուրինյո․ Արժանի էինք հաղթանակի, բայց ֆուտբոլն անարդար է

«Ռոմայի» իտալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Նապոլիից» կրած 1:2 հաշվով պարտությունն Իտալիայի առաջնության 20-րդ տուրի խաղում։

«Հենց սկզբից մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք։ Օսիմենի գոլից հետո էլ դեռ 10-15 րոպե զգում էինք անարդարություն։ Վերահսկում էինք իրավիճակը, պրեսինգի էինք դիմում մրցակցի խաղադաշտում, խլում գնդակը, լավ պաշտպանվում։

Մենք ստիպեցինք «Նապոլիին» տանջվել, վախեցրինք նրանց, հանդիպման ընթացքում ավելի մեծ վստահություն ձեռք բերեցինք։ Կարծում եմ՝ մենք արժանի էինք հաղթանակի, բայց ֆուտբոլն անարդար է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է DAZN-ը։

«Նապոլին» 53 միավորով առաջինն է եւ արդեն 13 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Ինտերից»։ «Ռոման» 6-րդն է՝ 37 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում