11:46  ,  30 հունվարի, 2023

Անչելոտի․ «Բարսելոնան» շատ լավ է խաղում, բայց դեռ շատ հանդիպումներ կան

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է չեմպիոնական մրցավազքը Լա Լիգայում։

«Մենք հետ ենք առաջատարից 5 միավոր, պետք է շատ աշխատել։ «Բարսելոնան» շատ լավ է խաղում, բայց դեռ շատ հանդիպումներ կան մինչեւ մրցաշրջանի ավարտը։

Հունվարը բարդ եւ կասկածելի ստացվեց մեր թիմի համար, բայց սկսում ենք ավելի լավ խաղալ։ Մենք կպայքարենք մինչեւ վերջ»,- Անտելոտիի խոսքը մեջբերում է Football Espana-ն։

18 տուրից հետո «Ռեալը» 42 միավորով երկրորդ  տեղում է։ «Բարսելոնան» ունի 47 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում