09:47  ,  30 հունվարի, 2023

«Միլանի» հակառեկորդը

Իտալիայի չեմպիոն «Միլանը» Իտալիայի առաջնության 20-րդ տուրում տանը «Սասուոլոյին» 2:5 հաշվով պարտվելու հետեւանքով հակառեկորդ է սահմանել։ Ակումբի պատմության մեջ առաջին անգամ Իտալիայի առաջնության երկու խաղում անընդմեջ «Միլանը» բաց է թողնում 4 եւ ավելի գոլ, հաղորդում է Opta-ն։

Նախորդ տուրում իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը Հռոմում 0:4 հաշվով պարտվել էր «Լացիոյին»։

«Միլանը» չի հաղթում արդեն 6-րդ խաղում անընդմեջ։ Թիմն այդ հանդիպումներում բաց է թողել 17 գոլ, մրցակիցների դարպասը գրավել է 6 անգամ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English