Իտալիայի առաջնության 20-րդ տուրում առաջատար «Նապոլին» տանը մրցեց «Ռոմայի» հետ։ Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:1 հաշվով։
«Նապոլիի» գոլերը խփեցին նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենն ու արգենտինացի հարձակվող Ջովանի Սիմեոնեն։
«Նապոլին» 53 միավարով առաջինն է եւ արդեն 13 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Ինտերից»։ «Ռոման» 6-րդն է՝ 37 միավոր։
Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր
«Նապոլի» - «Ռոմա»՝ 2:1 (տեսանյութ)
Վիկտոր Օսիմեն, 17, Ջովանի Սիմեոնե, 86 - Ստեֆան Էլ Շաարավի, 75
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում