01:40  ,  30 հունվարի, 2023

ՊՍԺ-ն հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Ռեյմսին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմից խաղի հաշիվը բացեց բրազիլացի հարձակվող Նեյմարը 51-րդ րոպեին։

59-րդ րոպեին հեռացվեց փարիզյան ակումբի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին։ Թվային առավելությունը գոլի վերածել «Ռեյմսը» կարողացավ ավելացված 6-րոպեին։ Աչքի ընկավ անգլիացի հարձակվող Ֆոլարին Բալոգունը։

ՊՍԺ-ն 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լանսից»։ «Ռեյմսը» 11-րդն է՝ 26 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 20-րդ տուր

ՊՍԺ - «Ռեյմս»՝ 1:1 (տեսանյութ)

Նեյմար, 51 - Ֆոլարին Բալոգուն, 90+6

Հեռացում՝ Մարկո Վերատի (ՊՍԺ), 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով