23:01  ,  29 հունվարի, 2023

«Լացիոն» չհաղթեց Հռոմում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Լացիոն» Հռոմում ընդունեց «Ֆիորենտինային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

Արդեն 8-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Լացիոյի» իտալացի պաշտպան Նիկոլո Կազալեն, սակայն հյուրերը խուսափեցին պարտությունից 49-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Նիկոլաս Գոնսալեսի խփած գոլի շնորհիվ։

«Լացիոն» 38 միավորով հավասարվեց «Ատալանտային» ու «Միլանին» եւ երրորդն է։ «Ֆիորենտինան» 12-րդն է՝ 24 միավոր։

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Լացիո» - «Ֆիորենտինա»՝ 1:1 (տեսանյութ)

Նիկոլո Կազալե, 8 -  Նիկոլաս Գոնսալես, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում