22:27  ,  29 հունվարի, 2023

Դորտմունդի «Բորուսիան» պարտության մատնեց «Բայերին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Լեւերկուզենում հյուրընկալվեց «Բայերին» եւ հաղթեց 2:0 հաշվով։

33-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց գերմանացի հարձակվող Քարիմ Ադեյեմին։ 53-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Բայերի» պաշտպան Էդմոն Տապսոբան (Բուրկինա Ֆասո)։

«Բորուսիան» 34 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Բայերը» 9-րդն է՝ 24 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Բայեր» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0:2 (տեսանյութ)

Քարիմ Ադեյեմի, 33, Էդմոն Տապսոբա, 53, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում