21:05  ,  29 հունվարի, 2023

Մադրիդի «Աթլետիկոն» ուժեղ էր «Օսասունայից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Օսասունային»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

74-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Սաուլ Նիգեսը, որին գոլային փոխանցում կատարեց արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլը։

«Աթլետիկոն» 34 միավորով չորրորդն է, «Օսասունան» 7-րդ տեղում է՝ 28 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Օսասունա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 0:1 (տեսանյութ)

Սաուլ Նիգես, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում