19:56  ,  29 հունվարի, 2023

«Յուվենտուսը» պարտվեց տանը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» տանը մրցեց «Մոնցայի» հետ։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով։

Հյուրերից աչքի ընկան իտալացի հարձակվող Պատրիկ Չիուրիան եւ պորտուգալացի հարձակվող Դանի Մոտան։

«Մոնցան» 25 միավորով 11-րդն է, «Յուվենտուսը» 13-րդն է՝ 23 միավոր (-15 միավոր ակումբի նախորդ ղեկավարության ֆինանսական խարդախությունների հետեւանքով)։

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Յուվենտուս» - «Մոնցա»՝ 0:2 (տեսանյութ)

Պատրիկ Չիուրիա, 18, Դանի Մոտա, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում